ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երևանի ավագանու ընտրություններում մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը. Տվյալներ՝ ըստ վարչական շրջանների

Երևանի ավագանու ընտրություններում մասնակցել է ընտրողների 40,99 տոկոսը. Տվյալներ՝ ըստ վարչական շրջանների
14.05.2017 | 00:12

Նախնական տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է նրանց 40,99 տոկոսը՝ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա տեղեկացրեց, որ ժամը 20.00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է հաշվարկի գործընթացը: Նա ներկայացրեց ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների։


Աջափնյակում ընտրության մասնակցել է 38279 քաղաքացի կամ ընտրողների 45,29 տոկոսը։
Ավանում՝ 39 848 ընտրողից մասնակցել է 21 021 ընտրող կամ 52,75 տոկոսը։
Արաբկիրում 95 573 ընտրողից մասնակցել է 37105 ընտրող կամ 38,82 տոկոսը։
Դավթաշենում 32 356 ընտրողից մասնակցել է 14 131 ընտրող կամ 43,67 տոկոսը։
Էրեբունիում՝ 93 154 ընտրողից մասնակցել է 37 916 ընտրող կամ 40,70 տոկոսը։
Կենտրոնում 95 855 ընտրողից մասնակցել է 36 925 ընտրող կամ 38,52 տոկոսը։
Մալաթիա-Սեբաստիայում 107 779 ընտրողից ընտրության գնացել է 35,874 ընտրող կամ 33, 28 տոկոսը։
Նոր Նորքում՝ 100 481 ընտրողից մասնակցել է 41 236 կամ 41,04 տոկոսը։
Նորք Մարաշում 10 700-ից քվեարկությանը մասնակցել է 5422 ընտրող, կամ 50,67 տոկոսը։
Նուբարաշենում 8133 ընտրողից մասնակցել է 4283 ընտրող կամ 52,66 տոկոսը։
Շենգավիթում 114 935 ընտրողից մասնակցել է 53493 կամ 46,54 տոկոսը։
Քանաքեռ-Զեյթունում 58811 ընտրողից ընտրության է գնացել 19541 քաղաքացի կամ 33,23 տոկոսը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ